Մյունխենի «Բավարիան» հանդիսավոր միջոցառման ժամանակ հավերժացրեց թիմի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերի խաղային համարը` «5»-ը:
Այս խաղահամարն այլևս շրջանառության մեջ չի լինի գերմանական գրանդում: Լեգենդար պաշտպանը, որը երկու անգամ նվաճել էր «Ոսկե գնդակը», «Բավարիայի» կազմում անցկացրել էր 584 խաղ, դարձել 75 գոլի և նույնքան ասիստի հեղինակ:
Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Բեկենբաուերը հաղթել էր Եվրոպայի (1972) և աշխարհի (1974) առաջնություններում։ Գերմանացին կյանքից հեռացել էր այս տարվա հունվարի 7-ին։
𝗗𝗔𝗡𝗞𝗘 𝗙𝗥𝗔𝗡𝗭 🖤
— FC Bayern München (@FCBayern) December 8, 2024
In Gedenken an den Kaiser. pic.twitter.com/quy3qHVK9R