Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է իսպանական «Գրանադայի» կիսապաշտպան Բրայան Սարագոսայի տրանսֆերի մասին։
22-ամյա իսպանացի ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Նա «Բավարիային» կմիանա հաջորդ մրցաշրջանից առաջ։
Սարագոսան «Գրանադայի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականից: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման, դարձել 5 գոլի ու 2 ասիստի հեղինակ: Ընդհանուր առմամբ, նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 51 խաղ ու խփել 10 գոլ։ Սարագոսան այս տարի է նորամուտը նշել Իսպանիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է մեկ հանդիպում: