Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընկերական հանդիպում անցկացրեց ճապոնական «Կավասակի Ֆրոնտալե» թիմի հետ:
Տոկիոյի «Օլիմպիական» ստադիոնում կայացած խաղում մյունխենյան գրանդը հաղթեց նվազագույն հաշվով; 58-րդ րոպեին միակ գոլը խփեց խորվաթ խաշտպան Յոսիպ Ստանիսիչը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում կմեկնարկի օգոստոսի 18-ին՝ հյուրընկալվելով Բրեմենի «Վերդերին»:
Ընկերական հանդիպում
«Կավասակի Ֆրոնտալե» (Ճապոնիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 0-1
Յոսիպ Ստանիսիչ, 58


