Logo

«Բավարիան» հաղթեց խոշոր հաշվով, Գնաբրին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

01:22 / 09.11.2022ՍՊՈՐՏ
Բավարիա-Վերդերի

Գերմանիայի Բունդելիգայի 14-րդ տուրում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենա» ստադիոնում ընդունեց Բրեմենի «Վերդերին» ու 6-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Մյունխենցիների կազմում 5 գոլ խփեցին Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները. հեթ-տրիկ ձևակերպեց վինգեր Սերժ Գնաբրին, մեկական անգամ աչքի ընկան կիսապաշտպաններ Լեոն Գորեցկան ու Ջամալ Մուսիալան. տանտերերի 6-րդ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը: Հյուրերի կազմում աչքի ընկավ գերմանացի պաշտպան Էնթոնի Յունգը:

«Բավարիան» 31 միավորով առաջատարն է, «Վերդերն» ունի 21 միավոր ու 7-րդ տեղում է: 

Գերմանիայի Բունդեսլիգա, 14-րդ տուր

«Բավարիա» - «Վերդեր»՝ 6-1

Ջամալ Մուսիալա, 6, Սերժ Գնաբրի, 22, 28, 82, Լեոն Գորեցկա, 26, Մատիս Տել, 84 - Էնթոնի Յունգ, 10

Վրիպում 11-մետրանոցից՝ Էրիկ Չուպո-Մոտինգ, 18 («Բավարիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ