Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրը մեկնարկեց առաջատար Մյունխենի «Բավարիայի» տնային հաղթանակով:
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 3-0 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»: Դուբլ գրանցեց Բունդեսլիգայի գլխավոր ռմբարկու, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց գերմանացի վինգեր Լերոյ Սանեն:
«Բավարիան» 54 միավորով առաջատարն է, 9 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին»: «Վերդերը» 30 միավորով 8-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 21-րդ տուր
«Բավարիա» - «Վերդեր»` 3-0
Հարի Քեյն, 56 (11մ), 90+7 (11մ), Լերոյ Սանե, 82
Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):