Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում ընդունեց «Զանկտ Պաուլիին» և հաղթեց 3-2 հաշվով:
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց գերմանացի վինգեր Լերոյ Սանեն, մեկ գոլ էլ խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:
«Լայպցիգն» էլ հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
«Բավարիան» 65 միավորով առաջատարն է, կրկին 6 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին»: «Բորուսիան» 43 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Լայպցիգը» մեկ միավոր քիչ ունի և 6-րդն է, «Զանկտ Պաուլին» 25 միավորով 15-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 27-րդ տուր
«Բավարիա» - «Զանկտ Պաուլի»` 3-2 (տեսանյութ)
Հարի Քեյն, 17, Լերոյ Սանե, 53, 71 - Էլիաս Սաադ, 27, Լարս Ռիցկա, 90+3
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Լայպցիգ»` 1-0 (տեսանյութ)
Ալասան Պլեա, 56