Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»:
Հյուրերից գոլով աչքի ընկան անգլիացի հարձակվող Հարի Քեյնը և հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն:
Զուգահեռ ընթացած խաղերում չեմպիոն «Բայերը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվը գրանցեց «Լայպցիգի» հետ, Դորտմունդի «Բորուսիան» էլ տանը նույն հաշվով ավարտեց Բրեմենի «Վերդերի» դեմ մրցավեճը:
Վենսան Կոմպանիի գլխավորած «Բավարիան» 48 միավորով առաջատարն է, 6 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բայերին», «Լայպցիգը» 32 միավորով 5-րդն է, «Բորուսիան»` 26 միավորով 10-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 19-րդ տուր
«Ֆրայբուրգ» - «Բավարիա»` 1-2 (տեսանյութ)
Մաթիաս Գինտեր, 68 - Հարի Քեյն, 15, Կիմ Մին Ջե, 54
«Լայպցիգ» - «Բայեր Լևերկուզեն»` 2-2 (տեսանյութ)
Դավիդ Ռաում, 41, Էդմոնդ Տապսոբա, 84 (ինքնագոլ) - Պատրիկ Շիկ, 18, Ալեիշ Գարսիա, 36
«Բորուսիա Դորտմունդ» - «Վերդեր»` 2-2 (տեսանյութ)
Սերու Գիրասի, 28, Մարկո Ֆրիեդլ, 51 (ինքնագոլ) - Լեոնարդո Բիտենկուրտ, 64, Մարվին Դաքշ, 72
Հեռացում` Նիկո Շլոտերբեք, 21 («Բորուսիա»)
Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):