Մյունխենի «Բավարիան» հաղթեց Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ խաղն անընդմեջ:
Երկրորդ տուրում Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հյուրընկալվելիս բավարական դերբիում 3-2 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:
Գործող չեմպիոնից գոլ խփեցին Սերժ Գնաբրին, Լուիս Դիասը և Մայքլ Օլիսեն:
«Բավարիան» 6 միավորով հավասարվեց առաջատար Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», «Աուգսբուրգը» երեք միավորով 5-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, երկրորդ տուր
«Աուգսբուրգ» - «Բավարիա»` 2-3
Քրիստիան Յակիչ, 53, Մերթ Քյոմուր, 76 - Սերժ Գնաբրի, 28, Լուիս Դիաս, 45+4, Մայքլ Օլիսե, 48
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


