Logo

«Բավարիան» գոլառատ պայքարում բաց թողեց հաղթանակը

21:55 / 06.10.2024Ֆուտբոլ
null

Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում ոչ-ոքի գրանցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ. հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։

Հյուրերը մինչև ավելացված չորրորդ րոպեն ունեին մեկ գնդակի առավելություն, սակայն բաց թողեցին հաղթանակը։ Ֆրանկֆուրտյան ակումբին փրկեց եգիպտոսցի հարձակվող Օմար Մարմոշը, որը դուբլ գրանցեց։ 25-ամյա ֆուտբոլիստը 8 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Բավարիայի» գոլերը խփեցին ֆրանսիացիներ, պաշտպան Դայո Ուպամեկանոն, վինգեր Մայքլ Օլիսեն, հարավկորեացի Կիմ Մին Ջեն։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 14 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Այնտրախտը» 13 միավորով երրորդն է։

Գերմանիայի Բունդեսլիգա, 6-րդ տուր

«Այնտրախտ» - «Բավարիա»` 3-3

Օմար Մարմոշ, 22, 90+4, Յուգո Էկիտիկե, 35 - Կիմ Մին Ջե, 15, Դայո Ուպամեկանո, 38, Մայքլ Օլիսե, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ