Logo

«Բավարիան» գոլառատ խաղում հաղթեց «Աուգսբուրգին», այլ արդյունքներ (տեսանյութ)

20:26 / 11.03.2023Վիդեո
null

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 5-3 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ:

Մյունխենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը, գոլով աչքի ընկան նաև պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն, գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Մերգիմ Բերիշան, գոլ խփեց նաև ֆրանսիացի հարձակվող Իրվին Կարդոնան: 

«Բավարիան» 52 միավորով առաջին տեղում է և երեք միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող, մեկ խաղ պակաս անցկացրած Դորտմունդի «Բորուսիային»: «Աուգսբուրգը» 27 միավորով 13-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 5-3 

Ժոաու Կանսելու, 15, Բենժամեն Պավար, 19, 35, Լերոյ Սանե, 45, Ալֆոնսո Դևիս, 74 - Մերգիմ Բերիշա, 2, 60 (11մ), Իրվին Կարդոնա, 90+3


ԱՅԼ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐ

«Այնտրախտ» - «Շտուտգարտ»՝ 1-1 (տեսանյութ)

«Հերտա» - «Մայնց»՝ 1-1 (տեսանյութ)

«Լայպցիգ» - «Բ. Մյոնխենգլադբախ»՝ 3-0 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ