«Բավարիան» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում հաղթանակի հասավ «Սևիլիայի» նկատմամբ (2:1` լրացուցիչ ժամանակում):
Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը հաղթեց 23-րդ անընդմեջ պաշտոնական խաղում: Վերջին անգամ մյունխենյան ակումբը չի կարողացել հաղթանակի հասնել փետրվարի 9-ին, երբ ոչ-ոքի խաղաց «Լայպցիգի» հետ (0:0):
Առաջին անգամ եվրոպական թոփ 5 լիգաների թիմերից մեկին հաջողվում է նման շարք անցկացնել: Գերմանացիները շրջանցել են Մադրիդի «Ռեալին», որը Կառլո Անչելոտիի գլխավորությամբ սեպտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերը չի ճաշակել պարտության համը 22 պաշտոնական խաղում:
«Բավարիայի» հաջորդ մրցակիցը Բունդեսլիգայում լինելու է «Հոֆենհայմը»: Խաղը կայանալու է սեպտեմբերի 27-ին:
«Համբուրգը» չդիմացավ․ «Բավարիան» մեզ ոչնչացնում էր նաև մինչև այն, երբ դա սկսեց «թույն բան» դառնալ»

