Logo

«Բավարիան» ու Նոյերը նոր պայմանագիր են կնքել

20:18 / 03.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մյունխենի «Բավարիան» թիմի ավագ Մանուել Նոյերի հետ նոր պայմանագիր է կնքել, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

Գերմանացի 38-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Նոյերը 2011 թվականի հուլիսից է հանդես գալիս գերմանական գրանդում:

Մինչև այժմ Նոյերը 547 խաղում պաշտպանել է «Բավարիայի» դարպասը, բաց է թողել 450 գնդակ: Գերմանացին մյունխենյան գրանդի կազմում անցկացրել է 258 «չոր» խաղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա