Մյունխենի «Բավարիան» պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանավոր համաձայնության է եկել կիսապաշտպան Յոզուա Կիմիխի հետ, հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Կողմերի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականը:
30-ամյա ֆուտբոլիստը լրջորեն դիտարկում էր ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտոնական առաջարկը, սակայն գերմանական գրանդին հաջողվել է համոզել իր առաջատարին:
Կողմերը գործարքը պաշտոնապես կհաստատեն առաջիկա օրերին:
Յոզուա Կիմիխն ընթացիկ մրցաշրջանում 23 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: