Logo

«Բավարիան» և «Բորուսիան» սայթաքեցին, Ռանոսը խաղաժամանակ ստացավ

20:32 / 09.12.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սենսացիոն պարտություն կրեց: Թոմաս Տուխելի թիմը ժամանեց Ֆրանկֆուրտ և 1-5 հաշվով պարտվեց «Այնթրախտին»:

Գործող չեմպիոնը կրեց առաջին պարտությունն ընթացիկ մրցաշրջանում:

«Ունիոն Բեռլինը» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին:

Այս հաղթանակի շնորհիվ «Ունիոնը» լքեց վտանգավոր գոտին և բարձրացավ 15-րդ հորիզոնական: «Բավարիան» 32 միավորով 2-րդն է, «Այնտրախտը» 7-րդը, «Բորուսիան» 10-րդ տեղում է:

Բունդեսլիգա, 14-րդ տուր

«Այնտրախտ» – «Բավարիա»՝ 5-1 (տեսանյութ)

Օմար Մարմոշ, 12, Էբիմբե Դինա, 31, 50, Ուգո Լարսոն, 36, Անսգար Կնաուֆ, 60 – Յոզուա Կիմիխ, 44

«Ունիոն» – «Բորուսիա Մ.»՝ 3-1 (տեսանյութ)

Քևին Ֆոլանդ 11մ., 24, Բենեդիկտ Հոլերբախ, 50, Միկել Կաուֆման, 75 – Ալասան Պլեա, 77

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա