«Բավարիան» Լերոյ Սանեի հեռանալուց հետո շարունակում է նոր եզրային հարձակվող փնտրել և դիտարկում է «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի տրանսֆերային իրավունքը գնելու տարբերակը, գրում է Sky Sports-ը:
Մյունխենյան ակումբը նույնիսկ պաշտոնական առաջարկով դիմել է անգլիական գրանդին, բայց անմիջապես ստացել է բացասական պատասխան: «Լիվերպուլի» ներկայացուցիչները «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբեռլին հայտնել են, որ Դիասն անձեռնմխելի է:
Արդեն երկրորդ դեպքն է, որ մերսիսայդցիները մերժում են 28-ամյա կոլումբացու համար տրանսֆերային առաջարկը: Առաջին դեպքում էլ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան»:
Կարդացեք նաև՝


