Մյունխենի «Բավարիան» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսի վնասվածքի համար ՖԻՖԱ-ից փոխհատուցում կստանա, հաղորդում է Goal-ը:
Գերմանական գրանդի պաշտպանը Կանադայի հավաքականի կազմում ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել ԱՄՆ-ի ազգային թիմի դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում:
ՖԻՖԱ-ն կարող է վճարել առավելագույնը 7,5 միլիոն եվրո փոխհատուցում: Փոխհատուցման չափը կախված է ֆուտբոլիստի աշխատավարձից և խաղադաշտից դուրս գտնվելու ժամկետից:
Դևիսն արդեն վիրահատության է ենթարկվել և խաղադաշտ կվերադառնա հաջորդ մրցաշրջանում:


