Logo

«Բավարիան» դեռ կսպասի Կիմիխի որոշմանը

21:28 / 06.02.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է մյունխենյան թիմի գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի ապագայի մասին, հաղորդում է Dailysports-ը:

«Իհարկե, գիտենք, որ չենք կարող հավերժ սպասել, բայց մենք ցանկանում ենք Յոզուային մի փոքր ժամանակ տալ: Պետք է թույլ տալ, որ նրա մտքերը հասունանան»,- ասել է Էբերլը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կավարտվի հուլիսի 1-ին: Կիմիխն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել 9 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ