Logo

«Բավարիան» «Դեր Կլասիկերում» ոչ-ոքի կորզեց «Բորուսիայից»

23:26 / 30.11.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» փրկվեց պարտությունից Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հերթական «Դեր Կլասիկերում»: Բունդեսլիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

27-րդ րոպեին տպավորիչ առաջխաղացումից հետո Մանուել Նոյերի դարպասը գրավեց «Բորուսիայի» անգլիացի 20-ամյա վինգեր Ջեյմի Գիտենսը: 5 րոպե անց Վենսան Կոմպանին հարկադրված փոխարինեց վնասվածք ստացած «Բավարիայի» առաջատար, Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու, անգլիացի հարձակվող Հարի Քեյնին:

«Բավարիային» մեկ միավոր պարգևեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամաալ Մուսիալայի` 85-րդ րոպեին խփած գոլը:

«Բավարիան» 30 միավորով առաջատարն է, Նուրի Շահինի «Բորուսիան»` 20 միավորով 5-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 12-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա Մյունխեն»` 1-1 

Ջեյմի Գիտենս, 27 - Ջամալ Մուսիալա, 85

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա