Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Ալյանց Արենայում» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և հաղթեց 2-1 հաշվով:
Չեմպիոնի կազմում «Դեր Կլասիկերում» գոլ խփեցին առաջնության գլխավոր ռմբարկու Հարի Քեյնը և Մայքլ Օլիսեն: «Բորուսիայի» միակ գոլը խփեց Յուլիան Բրանդտը:
Անպարտելի «Բավարիան» 21 միավորով առաջատարն է, «Բորուսիան» առաջին պարտությունից հետո 14 միավորով չորրորդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 7-րդ տուր
«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»` 2-1
Հարի Քեյն, 22, Մայքլ Օլիսե, 78 - Յուլիան Բրանդտ, 84
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


