Logo

«Բավարիան» դեռ չի կողմնորոշվել Նոյերի ապագայի հարցում

10:54 / 01.11.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» որոշում է կայացրել հետաձգել դարպասապահ Մանուել Նոյերի պայմանագրի երկարաձգման հետ կապված բանակցությունները, հայտնում է Bayern& Germany-ն:

Գերմանական գրանդը նախապես ծրագրել էր մեկ տարով երկարաձգել 38-ամյա դարպասապահի հետ համագործակցությունը, սակայն հետո փոխել է որոշումը:

«Ռեկորդմեյստերի» ներկայացուցիչները ցանկանում են առաջիկա ամիսների ընթացքում հետևել իրադարձությունների զարգացմանը, որպեսզի ճիշտ որոշում կայացնեն:

Հիշեցնենք, որ Մանուլ Նոյերի պայմանագրի ժամկետը լրանալու է 2025 թվականի ամռանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ