Մյունխենի «Բավարիան» ակտիվորեն դարպասապահ է փնտրում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գերմանիայի չեմպիոնի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը կիրակի վիրահատվել է, իսկ շվեյցարացի Յան Զոմերը նախօրեին պայմանագիր է կնքել Միլանի «Ինտերի» հետ: Մյունխենցիներն օգոստոսի 8-ին ակումբի ներքին քննարկման շրջանակում կանդրադառնան ինչպես Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, այնպես էլ նոր դարպասապահ ձեռք բերելու հարցին:
Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի հաղորդմամբ՝ «Բավարիան» դիտարկում է «Սևիլիայից» Յասին Բունուին կամ Ամստերդամի «Այաքսից» Խերոնիմո Ռուլիին ձեռք բերելու տարբերակները:


