Մյունխենի «Բավարիան» դադարեցրել է համագործակցությունը Qatar Airways-ի հետ, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
Կատարի ազգային ավիափոխադրողը 5 տարի հովանավորել է «Բավարիային», իսկ ընկերության տարբերանշանը տեղ է գտել մյունխենյան ակումբի մարզաշապիկի թևքերի հատվածում: Գերմանիայի չեմպիոնը նոր հովանավորի փնտրտուքի մեջ է:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Բավարիան 11-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն:


