Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հրապարակել է լուսանկարներ, որտեղ թիմի ֆուտբոլիստները ժեստերի լեզվով ցույց են տալիս իրենց անունները:
Ժեստերը մշակվել են գերմանական ակումբի խուլուհամր երկրպագուների հետ համագործակցությամբ և դրանցից յուրաքանչյուրը լավագույնս բնութագրում է ակումբի ֆուտբոլիստներին և ունի որոշակի նշանակություն:
Օրինակ, գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրիի անունը ժեստերի լեզվով ունի իր գոլերը տոնելու ուրույն տեսքը, իսկ հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիխտի դեպքում այն արտացոլում է մարզաշապիկի խաղահամարն ու «Բավարիային» նվիրվածությունը:
«Այսօր ես շատ եմ հպարտանում «Բավարիայով»: Մեզ օգնեցին այս նախագիծն իրագործել մեր ուժերով, ինչը իրոք շատ մեծ նշանակություն ունի մեզ համար: Ահա, թե ինչու «Բավարիան» մնում է «Բավարիա»: Իմ սիրտն արագ է բաբախում այս պահին, ես փշաքաղված եմ»,- ասել է «Բավարիայի» երկրպագու Շտեֆանը:
Գերմանիայի ընթացիկ առաջնության 22 տուրերից հետո «Բավարիան» 46 միավորով առաջինն է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մյունխենցիները 1-0 հաշվով հաղթել են ֆրանսիական ՊՍԺ-ին: