Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 106 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Եկամուտի առումով երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ն է՝ 104,4 միլիոն եվրոյով, երրորդը Միլանի «Ինտերն» է` 103,1 միլիոն եվրո։
ՉԼ այս մրցաշրջանում մինչև այժմ ամենաշատ եկամուտ գրանցած ակումբները.
- «Բավարիա» - 106 միլիոն եվրո
- ՊՍԺ - 104,4 միլիոն եվրո
- «Ինտեր» - 103,1 միլիոն եվրո
- «Բորուսիա Դորտմունդ» - 102,2 միլիոն եվրո
- «Արսենալ» - 102 միլիոն եվրո
- «Բարսելոնա» - 101 միլիոն եվրո
- «Ռեալ Մադրիդ» - 101 միլիոն եվրո
Վերոնշյալ բոլոր ակումբները պայքարը շարունակում են քառորդ եզրափակիչում: Ակումբային գլխավոր եվրագավաթի ընդհանուր մրցանակային ֆոնդը 2,47 միլիարդ եվրո է:


