Logo

«Բավարիան» չխնայեց «Դարմշտադին», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» նույնպես հաղթեց

19:48 / 28.10.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում չխնայեց «Դարմշտադին»` 8-0: Մյունխենյան ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը:

Դուբլերով աչքի ընկան Լերոյ Սանեն ու Ջամալ Մուսիալան: Մեկ գոլ էլ խփեց Թոմաս Մյուլերը: Թոմաս Տուխելի թիմը 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 2-1 հաշվով պարտության մատնեց «Հայդենհայմին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոան Ռանոսը տանտերերի հայտացուցակում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:

Բունդեսլիգա, 9-րդ տուր

«Բավարիա» - «Դարմշտադ»` 8-0

Հարի Քեյն, 51, 69, 88, Թոմաս Մյուլեր, 56, 64, Ջամալ Մուսիալա, 60, 76, Թոմաս Մյուլեր, 74

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Հայդենհայմ»` 2-1

Ալասան Պլեա, 4, 52 - Էրեն Դինկչի, 38

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ