Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տայի ծառայություններով։
Bild-ը փոխանցում է, որ մյունխենյան ակումբը մտադիր չէ վճարել «Բայերի»` 28-ամյա ֆուտբոլիստի համար սահմանած 40 միլիոն եվրո հրաժարագինը։
Գերմանացու տրանսֆերի հարցում բանակցել են երկու ակումբների սպորտային տնօրենները` Մաքս Էբերլը և Սիմոն Ռոլֆեսը։ Բանակցությունների ընթացքում Էբերլը Ռոլֆեսին հայտնել է, որ «Բավարիան» տրանսֆերի համար պատրաստ է վճարել միայն 25 միլիոն եվրո։ Այդ գումարին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լևերկուզենյան ակումբը մինչև 2029 թ. հունիսի 30-ը երկարաձգելու է պայմանագիրը Տայի հետ։
Ջոնաթան Տահը 2023/24 մրցաշրջանում 48 խաղում խփել է 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Պաշտպանն ընդգրկվել է Գերմանիայի հավաքականի վերջնական հայտացուցակում և մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը։