Logo

«Բավարիան» չհաղթեց հետնապահին

22:30 / 14.12.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում ոչ-ոքի (2-2) գրանցեց «Մայնցի» հետ։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 87-րդ րոպեին պարտությունից փրկեց Հարի Քեյնը` դարպասի գրավմամբ աչքի ընկնելով 11-մետրանոցից։

Մյունխենյան գրանդը 38 միավորով առաջին տեղում է, «Մայնցը»` 7 միավորով վերջին` 18-րդ։

Գերմանիայի Բունդեսլիգա, 14-րդ տուր

«Բավարիա» - «Մայնց»` 2-2

Լենարտ Կառլ, 29, Հարի Քեյն, 87 (11մ) - Կացպեր Պոտուլսկի, 45+2, Լի Ջե Սոն, 67

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ