Logo

«Բավարիան» չի կարողացել հաղթել Գերմանիայի չորրորդ լիգայի ակումբին

21:45 / 28.07.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» ընկերական խաղում չի կարողացել հաղթել Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Դյուրենին»։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։

Գերմանական գրանդից 69-րդ րոպեին աչքի է ընկել Ավստրալիան ներկայացնող 18-ամյա հարձակվող Նեստոր Իրանկունդան։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 3-ին և Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մրցելու է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ։

Ընկերական հանդիպում

«Դյուրեն» - «Բավարիա»` 1-1

Ռաֆայել Գարսիա, 40 - Նեստոր Իրանկունդա, 69

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ