Logo

«Բավարիան» ցանկանում է գնել «Բորուսիայի» նոր աստղին

11:33 / 24.12.2024Ֆուտբոլ
null

«Բավարիան» որոշել է գնել Դորտմունդի «Բորուսիայի» եզրային հարձակվող Ջեյմի Գիտենսին:

Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ մյունխենյան ակումբը բոլոր անհրաժեշտ տեղեկությունները հավաքել է 20-ամյա ֆուտբոլիստի մասին: Թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ու մարզական տնօրեն Մաքս Էբրելը հիացած են անգլիացու խաղով:

«Բավարիան» ծրագրում է գործարքը կատարել 2025-ի ամռանը: Տեղափոխության համար կարևոր կլինի, որ Գիտենսը «Բորուսիային» խնդրի բաց թողնել իրեն:

Ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում վինգերը խփել է 9 գոլ ու կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա