Logo

«Բավարիան» ցանկանում է նոր պայմանագրեր կնքել թիմի առաջատարների հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:22 / 12.01.2022ՍՊՈՐՏ

Մյունխենի «Բավարիան» դարպասապահ Մանուել Նոյերի, կիսապաշտպան Թոմաս Մյուլերի և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել:

Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, մյունխենյան ակումբը ծրագրում է գարնանը բանակցություններ սկսել այս խաղացողների հետ նոր պայմանագրերի կնքման շուրջ։

«Բավարիան» փորձում է միայն մեկ տարով երկարաձգել պայմանագրերը երեսուննանց խաղացողների հետ։ Նոյերն ու Մյուլերը համաձայն են այս տարբերակին։ Նրանք ցանկանում են խաղալ «Բավարիայում» մինչև իրենց կարիերայի ավարտը:

Լևանդովսկիի դեպքում իրավիճակն այլ է. 33-ամյա հարձակվողը ցանկանում է, որ ակումբը ճանաչի իր ձեռքբերումները և իրեն երկարաժամկետ պայմանագիր առաջարկի: Դրանից բացի, լեհը չի ցանկանում գնալ աշխատավարձի կրճատման: Ըստ «Բավարիայի»՝ Լևանդովսկիին տարեկան 24 միլիոն եվրո աշխատավարձով երկարաժամկետ պայմանագիր տալը ռիսկ է՝ հաշվի առնելով խաղացողի տարիքը:

Նոյերը Մյունխենի «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։ Մյուլերն ակումբի սան է. նա իր ամբողջ կարիերան անցկացրել է Մյունխենում։ Լևանդովսկին մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2014 թվականից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա