Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 12-րդ տուրում ընդունեց «Զանկտ Պաուլիին» և հաղթեց 3-1 հաշվով:
Մինչև երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեն հաշիվը 1-1 էր, սակայն նախ` Լուիս Դիասն առաջ մղեց գործող չեմպիոնին, իսկ 3 րոպե անց՝ Նիկոլաս Ջեքսոնը դրեց հանդիպման վերջակետը:
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 34 միավորով առաջատարն է, «Զանկտ Պաուլին»` 7 միավորով 17-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 12-րդ տուր
«Բավարիա» - «Զանկտ Պաուլի»` 3-1
Ռաֆայել Գերեյրու, 44, Լուիս Դիաս, 90+3, Նիկոլաս Ջեքսոն, 90+6 - Անդրեաս Ունտոնջի, 6
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


