Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»:
Հյուրերի նիդերլանդցի պաշտպան Մատեյս դե Լիխտի ու կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի գոլերին խաղավերջում մեկ գոլով պատասխանեց կոլումբացի հարձակվող Խոսե Պերեան:
«Բավարիան» 49 միավորով առաջին տեղում է, նույնքան միավոր ունի նաև Դորտմունդի «Բորուսիան»: «Շտուտգարտը» 19 միավորով 15-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 1-2
Խոսե Պերեա, 88 - Մատեյս դե Լիխտ, 39, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, 62