Logo

«Բավարիան» անվճար տրանսֆեր է համաձայնեցրել

13:12 / 16.01.2025Ֆուտբոլ
null

«Հոֆենհայմի» կենտրոնական կիսապաշտպան Թոմ Բիշոֆը կարիերան շարունակելու է «Բավարիայում», հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

19-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի մյուս շաբաթ և մյունխենյան ակումբին կմիանա ամռանը: Նա «Բավարիա» է տեղափոխվելու ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ լրանում է «Հոֆենհայմի» հետ պայմանագրի ժամկետը:

Պլետենբերգը նշում է, որ Գերմանիայի Մ20 հավաքականի կիսապաշտպանին համոզել են «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ու գլխավոր տնօրեն Մաքս Էբրելը:

Բիշոֆը «Հոֆենյամի» սան է: Թիմի կազմում գերմանացին մասնակցել է 52 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա