Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը;
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: 20-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի սան է, գլխավոր թիմում խաղում է 2023 թվականի նոյեմբերից:
Ավարտված մրցաշրջանում Պավլովիչը 22 խաղ է անցկացրել «Բավարիայում», խփել երկու գոլ և կատարել նույնքան ասիստ:
Պավլովիչը սերբ է, սակայն որոշել է հանդես գալ Գերմանիայի հավաքականում: Մինչև Եվրո-2024-ի մեկնարկն անցկացված ընկերական խաղերի համար ընդգրկվել էր Բունդեսթիմի հայտացուցակում և նորամուտը նշել Գերմանիայի հավաքականի կազմում: Պավլովիչը հետագայում չէր ընդգրկվել Եվրո-2024-ի համար նախատեսված հայտացուցակում: