«Բավարիան» հայտարարել է նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու մասին: Մյունխենյան ակումբը գնել է «Գալաթասարայի» աջ պաշտպան Սաշա Բոեին:
23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 4,5 տարվա պայմանագիր: Թուրքական ակումբը հայտարարել է, որ տրանսֆերը կազմել է 30 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն նախատեսված է հավելավճարի տեսքով:
Ֆրանսիական «Ռենի» սանը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում «Բավարիայի» դեմ 2 ամբողջական հանդիպման է մասնակցել:
Բոեն դարձավ «Բավարիայի» պատմության ամենաթանկարժեք ձմեռային նորեկը: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2011 թվականին, երբ Լուիս Գուստավոն 17 միլիոն եվրոյիի դիմաց Մյունխեն էր տեղափոխվել գերմանական «Հոֆենհայմից»: