Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» պահպանում է Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի նկատմամբ հետաքրքրվածությունը, հաղորդում է Daily Mail-ը:
Գերմանական ակումբը պատրաստ է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել 81 միլիոն եվրո և ցանկանում է որքան հնարավոր է արագ ավարտին հասցնել տեղափոխությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնդցիները չեն ցանկանում հրաժեշտ տալ Քեյնին և նրան առաջարկել են նոր պայմանագիր՝ զգալիորեն ավելի բարձր աշխատավարձով:
2022/23 մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 38 խաղի, խփել 30 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


