Logo

«Բավարիան» 3 գնդակ ուղարկեց «Բայերի» դարպասը` շարունակելով 100 տոկոսանոց արդյունքը

23:21 / 01.11.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում տանը 3-0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Գոլ խփեցին Սերժ Գնաբրին, Նիկոլաս Ջեքսոնը, իսկ Լոիկ Բադեն գրանցեց ինքնագոլ:

Գործող չեմպիոնն 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, 15-րդ անընդմեջ հաղթանակը` բոլոր մրցաշարերում:

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 27 միավորով Բունդեսլիգայի առաջատարն է, «Բայերը»` 17 միավորով 5-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 9-րդ տուր

«Բավարիա» - «Բայեր Լևերկուզեն»` 3-0

Սերժ Գնաբրի, 25, Նիկոլաս Ջեքսոն, 31, Լոիկ Բադե, 43 (ինքնագոլ)

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ