Logo

«Բավարիան» հաղթեց 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

21:57 / 12.08.2025Ֆուտբոլ
null

«Բավարիան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Գրասհոպերին»։

Մյունխենյան գրանդից գոլերը խփեցին 17-ամյա Լենարթ Կառլն ու 18-ամյա Ջոնա Կուսի-Ասարեն։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` Գերմանիայի Սուպերգավաթը վիճարկելով երկրի գավաթակիր «Շտուտգարտի» հետ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 22:30-ին։

Ընկերական հանդիպում

«Գրասհոպեր» (Շվեյցարիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 1-2

Լորիս Ջանդոմենիկո, 51 - Լենարթ Կառլ, 20, Ջոնա Կուսի-Ասարե, 26

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ