«Բավարիան» նոր պայմանագիր կնքելու բանակցություններ է վարում ակումբի պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ, գրում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Մյունխենյան գրանդը կանադացի ֆուտբոլիստին առաջարկել է 4 տարվա պայմանագիր և պատրաստ է նրան վճարել տարեկան 14-15 միլիոն եվրո աշխատավարձ։
Գերմանական ակումբը լավատեսորեն է տրամադրված, որ մոտ ժամանակներում համաձայնության կհասնի 24-ամյա պաշտպանի հետ։ Կողմերի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիսի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ալֆոնսո Դևիսը «Բավարիա» է տեղափոխվել 2019թ. հունվարին, 216 խաղում խփել է 12 գոլ, կատարել 34 գոլային փոխանցում։


