Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Բավարիան» բավարական դերբիում հյուրընկալվեց «Աուգսբուրգին» և կամային հաղթանակի հասավ 5-2 հաշվով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ:
Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, մեկական գոլ խփեցին գերմանացի կիսապաշտպաններ Ջամալ Մուսիալան, Յոզուա Կիմիխը և կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը:
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:
Գերմանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 2-5 (տեսանյութ)
Մեդս Պեդերսեն, 9, Դայո Ուպամեկանո, 65 (ինքնագոլ) - Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, 27, 59, Յոզուա Կիմիխ, 53, Ջամալ Մուսիալա, 74, Ալֆոնսո Դևիս, 90+1