Logo

«Բավականին ուժեղ մրցակիցներ ունենք». Ռեքս Քալամյանը՝ ԱԱ-2027-ի վիճակահանության մասին

13:00 / 09.08.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը մեկնաբանել է ԱԱ-2027-ի վիճակահանության արդյունքները:

«Մենք շատ ոգևորված ենք աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին մասնակցելու համար։

Հայտնվել ենք Ավստրիայի և Ալբանիայի հետ նույն խմբում։ Նրանք բավականին ուժեղ մրցակիցներ են: Ավելի մանրամասն կուսումնասիրենք նրանց խաղը և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար։

Տարիներ շարունակ պատրաստվել ենք այս խաղերին, և սա մեր հնարավորությունն է ցույց տալու, թե որքան ենք զարգացել որպես թիմ և որպես երկիր։ Անհամբերությամբ սպասում ենք այդ դիմակայություններին:

Շնորհակալություն մեր երկրպագուներին և հովանավորներին աջակցության համար»,- ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Ռեքս Քալամյանը։

Հիշեցնենք, որ 2027թ․ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլը կմեկնարկի 2024 թվականի փետրվարին։ Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025թ․ հունիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ