Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեին ազգային թիմ չհրավիրելու մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Նա բավականաչափ լավը չէ այս պահին: Զիրկզեն գնդակով շրջվելիս և առաջ շարժվելիս խնդիրներ է ունենում:
Մենք շատ պաշտպաններ և կիսապաշտպաններ ունենք, բայց առջևում որոշակիորեն սահմանափակված ենք: Բայց նույնիսկ նման ժամանակներում պետք է վաստակես տեղդ հավաքականում: Կարծում եմ` նա այժմ չի վաստակել այդ իրավունքը»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:
Հիշեցնենք, որ Նիդերլանդների թիմն Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ:


