Երևանի «Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրել է բելառուս Սերգեյ Զենևիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
ՈՒԵՖԱ-ի PRO կարգի արտոնագիր ունեցող 47-ամյա մասնագետն աշխատել է բելառուսական մի շարք ակումբներում, գլխավորել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ը։
Զենևիչը երկար տարիներ աշխատել է Բելառուսի ֆուտբոլային դրոշակակիր ԲԱՏԷ-ի համակարգում, գլխավորել է Բորիսովի ակումբի երիտասարդական և գլխավոր թիմերը, մինչև այս սեպտեմբեր ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական շտաբում։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 6-րդ տուրից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 13 միավորով երկրորդ տեղում է և մեկ միավոր է զիջում առաջատար «Փյունիկին»։


