«Ֆինիքս Սանզի» հարձակողական ոճի պաշտպան Դևին Բուքերը դարձել է թիմի բոլոր ժամանակների ամենաարդյունավետ բասկետբոլիստը, հայտնում է NBA-ի մամուլի ծառայությունը:
28-ամյա ամերիկացին NBA-ում վաստակել է 15 678 միավոր:
Նա շրջանցել է «Փառքի սրահի» անդամ Ուոլտեր Դևիսին (15 666 միավոր), որը ցուցանիշը գրանցել էր 766 խաղում: Բուքերն այդ արդյունքը գերազանցել է 642 խաղում: