Սուրեն Արզումանյանը նշանակվել է բասկետբոլի կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
56-ամյա մասնագետը ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի գլխավոր մարզչի օգնականը։
2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց Հայաստանի հավաքականը Մ16 հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում: Արզումանյանը նաև գլխավորել է կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը, որը մասնակցել է 2022 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:
Ֆոտո` ՀԲՖ