Logo

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին

20:11 / 29.06.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության 5-8-րդ տեղերի համար պայքարում առաջին հանդիպումն անցկացրեց: 

Հայաստանի հավաքականը 81-58 հաշվով առավելության հասավ Վրաստանի թիմի նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստուհին Կայլա Քեշմեշյանն էր՝ 13 միավոր, 5 ռեբաունդ և 3 ասիստ:

Թադե Մաթևոսյանի գլխավորած թիմը 5-րդ տեղը գրավելու համար հանդիպում կանցկացնի Կոսովոյի հավաքականի դեմ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը խմբային փուլում տարել էր մեկ հաղթանակ և պարտվել երկու դիմակայությունում: Երրորդ տուրում Անդորրայի հավաքականի նկատմամբ հաղթանակը Հայաստանի ազգային թիմի համար առաջինն էր 2010 թվականից հետո պաշտոնական խաղում:

Ֆոտո՝ ՀԲՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա