Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցել է «Ռեդեմփշն» ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է «Ռեդեմփշնի» հաղթանակով՝ 67-58:
Հայաստանի հավաքականն ընկերական խաղերի միջոցով նախապատրաստվում է ամռանը կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:


