Logo

Բասկետբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է նպատակների մասին

00:26 / 19.10.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Թադե Մարտիրոսյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է իր նշանակումը նոր պաշտոնին։

«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի կանանց հավաքականը, աշխատանքիս բարձր գնահատականը: Տարիներ անց կանանց հավաքականը վերադառնում է, իսկ դա նշանակում է, որ մեզ բավականին բարդ և երկարատև աշխատանք է սպասվում: Սա ինձ համար նոր մարտահրավեր է, բայց ես մարտահրավերներից չեմ վախենում: Մեր նպատակը լինելու է հաջողության հասնելը և եվրոպական արենայում արժանի ելույթներ ունենալը»,- նշել է Մարտիրոսյանը:

Թադե Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 2024 թվականի ամռանը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա