Logo

Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի Մ16 հավաքականը հաղթել է 119 միավորի առավելությամբ

15:30 / 21.06.2025Բասկետբոլ
null

Կանանց մինչև 16 տարեկանների Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 119 միավորի առավելությամբ հաղթել է Պանամայի հասակակիցների թիմին` 131-12։

Ամերիկուհիները մրցաշարի բոլոր խաղերում հաղթել են խոշոր հաշվով։ Խմբային փուլում նրանք հաղթել են նաև Վենեսուելային (113-52), Պուերտո Ռիկոյին (138-38) և Արգենտինային (101-46)։

Եզրափակիչի ուղեգիրն ԱՄՆ-ը կվիճարկի Մեքսիկայի հավաքականի հետ։

Կանանց Ամերիկայի Մ16 գավաթ, քառորդ եզրափակիչ

ԱՄՆ - Պանամա` 131-12 (48-2, 28-6, 30-4, 25-0)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ