Logo

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Ուկրաինայի թիմին

21:30 / 12.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը սկսել է պայքարը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի C ենթախմբում:

Առաջին խաղում հայ բասկետբոլիստները 60-93 հաշվով պարտվել են Ուկրաինայի հասակակից թիմին: Հայաստանի հավաքականի կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել Յուրա Մելիքյանը, որը վաստակել է 17 միավոր և գրանցել 16 ռեբաունդ: Մելիքյանը նաև 5 ասիստ է կատարել:

Հայաստանի Մ20 հավաքականը երկրորդ տուրում հուլիսի 13-ին կմրցի Հունգարիայի թիմի դեմ: C ենթախմբում ընդգկրված են նաև Կոսովոն, Շվեդիան ու Մոլդովան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ